Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն. news.am

ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն. news.am

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

«Գրանցումից հետո այս հակաթույնը կարող է ներկայանալ ներքին և արտաքին շուկա: Այն իր էֆեկտիվությամբ չի զիջում շուկայում առկա միջազգային արտադրողների դեղորայքին»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը: Նա նաև նշեց,  հետազոտությունների արդյունքում պարզել են, որ  գյուրզայի թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ: «Տարածաշրջանում բնակվող գյուրզայի ենթատեսակն իր թույնի բաղադրության մեջ պարունակում է օբտուստատին ցածրամոլեկուլյար սպիտակուցը, որն ի վիճակի է կանգնեցնել ուռուցքի աճը՝ խախտելով մետաստազների բջիջների կապը միմյանց հետ: Այս թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նոր տեսակի դեղորայքների մշակման համար»,- ասաց Նաիրա Այվազյանը:

Հետազոտություններում ներգրավված գիտնականների մեծ մասը երիտասարդ մասնագետներ և հայցորդներ են: Աշխատանքներում  ներգրավվել են նաև Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողներ:

Գիտական արդյունքներն ստացվել են ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում գործող բազային թեմայի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինասավորված 18T-1F224 «MACROVIPERA LEBETINA OBTUSA թույնի դեմ սիճուկի ստացումը խոյերի իմունիզացիայի միջոցով» թեմատիկ ծրագրի (ղեկ. Նաիրա Այվազյան), գիտության կոմիտեի Հայ-բելառուսական համատեղ դրամաշնորհային՝ «Macrovipera lebetina obtusa գյուրզայի թույնի А2 ֆոսֆոլիպազների և դեզինտեգրինների կառուցվածքա-ֆունկցիոնալ հետազոտությունները» ArmBel-Ap18_1f-4 (ղեկ. Գայանե Կիրակոսյան) ծրագրի և ANSEF-ի (ԱՄՆ) biochem-5308  «Macrovipera lebetina obtusa օձի թույնի ֆոսֆոլիպազ A2-ի ազդեցությունը քաղցկեղային բջիջների վրա» (ղեկ. Նարինե Ղազարյան) դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ:

Արդյունքների մասին գիտական հոդվածներ են հրապարակվել հեղինակավոր գիտական հանդեսներում, մասնավորապես՝ Journal of Membrane Biolology, Journal of Venom Research, Journal of Biotechnology, Molecular Biology և այլն:

«Մեզ հետ կապ է հաստատել առավել խոշոր INOSAN ֆրանսիական հակաթույնի արտադրողը՝ խնդրելով ստուգել նաև իրենց արտադրանքի ակտիվությունը մեր էնդեմիկ օձատեսակների թույնի դեմ: Ռուսաստանյան գիտաժողովներն էլ հիմք են հանդիսացել նոր համագործակցության, որն արդեն 2021թ. ձևակերպվել է որպես Գիտության կոմիտեի Հայ-Ռուսական համատեղ դրամաշնորհային ծրագիր (2021/2022թթ. 20RF-073 «Կենդանական թույների նեյրոպրոտեկտորների ուսումնասիրումը Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների in vitro և in vivo մոդելներում»), որն այժմ իրագործման փուլում է՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հեռավոր արևելյան բաժանմունքի Գ.Բ. Ելյակովի անվան կենսաօրգանական քիմիայի Խաղաղօվկիանոսյան ինստիտուտի հետ համատեղ»,- ասաց Նաիրա Այվազյանը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

Լուրեր
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Մայրության դպրոցի» առաջին դասը. morevmankan.am
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Մայրության դպրոցի» առաջին դասը. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում կրկին բացվեցին «Մայրության դպրոցի» դռները, և օրերս կայացավ կարևոր գիտելիքով լի առաջին դասը...

Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

Լուրեր
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

Լուրեր
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

Լուրեր
Մարգարյան ծննդատանը վերաբացվեց Մայրության դպրոցը. morevmankan.am
Մարգարյան ծննդատանը վերաբացվեց Մայրության դպրոցը. morevmankan.am

Միջոցառման ժամանակ Մայրության դպրոցի ղեկավարը` մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանը և հատուկ հրավիրված մասնագետները հղիներին...

Լուրեր
«Տարվա հեղինակություն 2024» մրցանակաբաշխություն. erebunimed.com
«Տարվա հեղինակություն 2024» մրցանակաբաշխություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանի և անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանը Վենետիկում մասնակցել է...

ISO 9001. erebunimed.com
ISO 9001. erebunimed.com

Հայաստանում բժշկական օգնության ամենաբարձր որակ, լավագույն սարքավորումներ, պրոֆեսիոնալ մասնագետներ և անվտանգ բուժսպասարկում. «էրեբունի» բժշկական կենտրոնը...

Լուրեր
Նոր Mitaka MM90 մանրադիտակ. erebunimed.com
Նոր Mitaka MM90 մանրադիտակ. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում այսուհետ վիրահատությունները կիրականացվեն նաև ճապոնական արտադրության...

Լուրեր
Սրտի ախտորոշման մինի համակարգի տեղադրում ՀՀ-ում՝ 2-րդ անգամ. nairimed.com
Սրտի ախտորոշման մինի համակարգի տեղադրում ՀՀ-ում՝ 2-րդ անգամ. nairimed.com

ՀՀ–ում 2–րդ անգամ կատարվել է սրտի ախտորոշիչ մինի համակարգի իմպլանտացիա . երիտասարդին այլևս վտանգ չի սպառնում...

Լուրեր
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com

«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...

Լուրեր
Կաթվածի գարնանային չորրորդ դպրոց. erebunimed.com
Կաթվածի գարնանային չորրորդ դպրոց. erebunimed.com

Կաթվածի բուժման հիմնահարցերը կրկին օրակարգում են:

Հերթական անգամ ՀՀ առողջապահության նախարարության...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ